211652_close_icon
views-count3044 դիտում article-date 17:26 14-05-2014

Դրսում հայտնված 29-ամյա երիտասարդին անհրաժեշտ է նաև անվասայլակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

29-ամյա Հարություն Խաչատրյանին ընդամենը անվասայլակ է պետք: Արդեն 1 ամիս է, ինչ նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ «Պոլիտեվրոպատիա՝ արտահայտված ստորին պարազարեզով» ախտորոշմամբ: Երիտասարդը չի կարողանում միայնակ տեղաշարժվել և դուրս գալ: Հարությունը գտնվում է մոր խնամքի տակ: Նրանք բնակվում էին վարձով, մայրն աշխատում էր, իսկ հիվանդանոց տեղափոխվելուց հետո մայրը սկսեց խնամել որդուն և զրկվեց աշխատանքից, իսկ տան տերն էլ դուրս է հանել նրանց: Բժշկական կենտրոնում բուժումը ստացել է պետպատվերի շրջանակներում և արդեն մոտենում են հիվանդանոցից դուրս գրման օրերը, սակայն մայրը չգիտի, թե որտեղ են բնակվելու և ինչ են անելու: [b]SHAMSHYAN.com[/b]-ն ակնկալում է բարեգործների աջակցությունը, իսկ մայրը խնդրանքով է դիմում առողջապահության եւ սոցիալական հարցերով նախարարներին, որպեսզի հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնեն: Նրանք ովքեր ցանկություն ունեն օգնել այս ընտանիքին, թող զանգահարեն 098 90-44-77 հեռախոսահամարով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր