29234 դիտում
23:54 23-03-2018
Ոստիկանության Արթիկի բաժնի պետի նախաձեռնությամբ 11-ամյա Աշոտին հանձնվեց հաշմանդամի անվասայլակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 23-ին, ոստիկանության Արթիկի բաժնի անչափահասների գործերով խմբի տեսուչները անակնկալ այցելեցին Արթիկ քաղաքի բնակիչ, 11-ամյա Աշոտի ընտանիքին:
Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Հովսեփյանը անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողներից տեղակացել էր, որ Աշոտը հաշմանդամ է և ունի անվասայլակի խնդիր: Ի ուրախություն Աշոտի մոր՝ Արթիկի ոստիկանապետի նախաձեռնությամբ տեսուչները երեխայի մորը հանձնեցին անվասայլակ, իսկ երեխային էլ Մայր Աստվածածնի նկար:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում մայրն ասում էր. «Արթիկի ոստիկանության բաժնի պետի այս քայլը մեր ընտանիքով համարում ենք մարդասիրական քայլ: Երբեք չէի սպասի, որ ոստիկանության ծառայողները անվասայլակով կօգնեին ինձ: Գոհ եմ, որ գոնե երեխայիս արդեն հարմարավետ անվասայլակով կտեղափոխեմ իր ուզած տեղը:
Շնորհակալությունս եմ հայտնում նաև ոստիկանության Արթիկի բաժնի անչափահասների գործերով խմբի պետին ու տեսուչներին՝ նման ջերմ վերաբերմունք ցուցաբերելու համար»:
Լուսանկարները՝ Հարութ Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
Նմանատիպ նյութեր
3044 դիտում
17:26 14-05-2014
Դրսում հայտնված 29-ամյա երիտասարդին անհրաժեշտ է նաև անվասայլակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ