211652_close_icon
views-count2977 դիտում article-date 14:32 12-04-2017

Վենեսուելայի նախագահ Մադուրոյի ավտոմեքենայի վրա քարեր են նետել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վենեսուելայի Բոլիվար նահանգի բնակիչները սկսել են քարեր նետել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին տեղափոխող ավտոմեքենայի վրա, հաղորդում է Tass-ը։ Միջադեպը տեղի է ունեցել նշված նահանգի Սան-Ֆելիքս շրջանում, իսկ տեսագրությունը Twitter-ի իր էջում տեղադրել է հայտնի ընդդիմադիր, Միրանդայի նահանգապետ Էնրիկե Կապրիլեսը։ Հայտնի չէ՝ նախագահը տուժե՞լ է միջադեպի ժամանակ, թե՞ ոչ։ El Nacional-ը գրում է, որ պետական հեռուստատեսությունը, որն ուղիղ հեռարձակում էր իրականացնում նահանգից, այդ պահին ընդհատել է հեռարձակումը։ Ոստիկանությունը ձերբակալել է 5 մարդու։ Նշենք, որ Վենեսուելայում քաղաքական ճգնաժամ է հասունանում։ Պատճառը դարձել է Գերագույն դատարանի որոշումը, որը երկրի նախագահին ավելի շատ լիազորություններ է ընձեռում և գրեթե գերազանցում այդ լիազորություններով խորհրդարանին։ Իրավիճակն էլ ավելի սրվեց, երբ դատարանն արգելեց Կապրիլեսին առաջիկա 15 տարիների ընթացքում առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր