211652_close_icon
views-count2166 դիտում article-date 09:45 16-05-2014

Հայաստան ծիրան ներմուծվում է ՀԱՀ–ից ու Նոր Զելանդիայից․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ն օրերս շրջայցի արդյունքում արձանագրեց, որ հայաստանյան շուկայում հայկական ծիրանին արդեն փոխարինելու է եկել ներկրված ծիրանը։ «Ժողովուրդ»-ը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հետաքրքրվեց, թե այս ընթացքում որքան ծիրան է ներմուծվել Հայաստան։ ԱԱՊԾ մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանի տեղեկացմամբ՝ «2014-ի հունվար-փետրվար ամիսներին Հարավաֆրիկյան Հանրապետությունից ներկրվել է 35 կգ ծիրան, Նոր Զելանդիայից՝ 36 կգ։ Իսկ ապրիլ-մայիս ամիսներին Թուրքիայից 454 կգ ծիրան է մտել Հայաստան»։ Նշենք, որ ներկրված ծիրանի 1 կգ արժե մոտ 2500 դրամ, իսկ փոքր չափաքանակները պայմանավորված են շուկայի փորձնական ստուգումներով»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր