79940 դիտում
16:48 31-01-2017
«ՍԼԱՎ ԳՐՈՒՊ» կազմակերպության տնօրենը վստահեցնում է՝ հանրահայտ կաթի փոշին Ադրբեջանից չի ներմուծվում Հայաստան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 30-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը լուր էր հրապարակել, որտեղ մեր ընթերցողը ներկայացրել էր Nutrilon ապրանքանիշի կաթի փոշի, որի վրա մակնշված էր ադրբեջանական ֆեյսբուքյան ինչ-որ էջ։
Մեր ընթերցողը հայտնում էր նաև, որ նշված կաթի փոշին գնել էր Էջմիածին քաղաքից և իր երեխան թունավորվել էր։
Հրապարակումից անմիջապես հետո մեզ հետ կապվեցին կազմակերպությունից, և տնօրեն Մարինե Հովակիմյանը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մանրամասն ներկայացրեց, թե ինչ պայմաններում է կաթի փոշին ներկրվել Հայաստան և որ երկրից՝ վստահեցնելով, Հայաստան ներկրված կաթի փոշին Ադրբեջանից չի ներկրվել, իսկ արդեն իրենց կազմակերպությունը բանակցություններ է վարում այդ ընկերության հետ, որպեսզի հնարավորության դեպքում Հայաստան ներկրի առանց ադրբեջանական անվամբ փոշի։
Տնօրենը վստահեցնում էր նաև, որ իրենց կազմակերպությունը ամեն ինչ անում է, որպեսզի ազգաբնակչությունը մնա միշտ գոհ, ինչպես որ եղել է նախկինում։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/30/1057455/]հայտնել [/url]էինք, որ երեկ՝ հունվարի 30-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին էին դիմել ընթերցողներից և ներկայացրել Nutrilon ապրանքանիշի՝ մինչև 6 ամսական երեխաների համար նախատեսված կաթի փոշի:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում գնողները, ովքեր խնդրել էին, որպեսզի չհրապարկվի իրենց անունները, ասում էին, որ կաթի փոշին գնել են Վաղարշապատ քաղաքի խանութներից մեկից, առանց ինչ-որ կասկածանքներ ունենալու մի քանի անգամ կերակրել էին երեխային այդ փոշով, ինչից հետո երեխան սրտխառնոց ր ունեցել և ամեն անգամ փսխել էր:
Երեխային տեղափոխել էին հիվանդանոց և ստուգումներից հետո հայտնել էին, որ նրա սրտխառնոցների պատճառը ամենևին էլ կաթի փոշուց չէ: Հավելել էին, որ այդպիսի պատասխանը սպասում էին, քանի որ հենց բժիշկներն էին խորհուրդ տվել, որ երեխային կերակրեն միայն այդ փոշիով:
Մեր զրուցակիցների ներկայացրած կաթի փոշու տուփից պարզ էր դառնում, որ այն արտադրված է 2015 թվականի դեկտեմբերի 9-ին և պիտանի էր միչև 2017 թվականի հունիսի 6-ը, այսինքն՝ մոտ 5 ամիս էր մնացել պիտանելիության ժամկետի ավարտին, սակայն գրեթե բոլոր դեղատներում վաճառվում է միայն նույն խմբաքանակի կերը, ինչի մեջ համոզվել էինք տարբեր դեղատներ այցելելուց հետո:
Մեր տեղեկություններով՝ նշված կաթի փոշին Հայաստան է ներկրում «ՍԼԱՎ ԳՐՈՒՊ» ընկերությունը, որը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
24500 դիտում
20:46 29-06-2016
Երևանում «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ի մերչենդայզերը վրաերթի է ենթարկել 2-րդ դասարանի աշակերտին