939 դիտում
13:13 16-05-2014
Բակային տարածքների ասֆալտապատման մեկնարկած աշխատանքներն ավելի մեծ ծավալներ կընդգրկեն մայիսի 25-ից
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայիսի 25-ին մայրաքաղաքի վարչական շրջաններում կմեկնարկի բակային տարածքների ասֆալտապատման 2014 թվականի ծրագիրը: Սակայն, հաշվի առնելով աշխատանքի ծավալները, որոշ վարչական շրջաններում այս գործընթացն արդեն մեկնարկել է, թեև տեղումների օրերին ճանապարհաշինարարները ստիպված են լինում անհրաժեշտ որակն ապահովելու նպատակով ժամանակավոր դադար տալ:
Ասֆալտապատման ենթակա բակերի ընտրության հարցում հաշվի են առնվել համապատասխան մասնագետների նախնական ուսումնասիրության արդյունքները, վարչական շրջանների կողմից ըստ առաջնահերթության ներկայացված նորոգման ենթակա փողոցների ցանկը, ինչպես նաև երևանցիների դիմում-խնդրանքները: Մինչև աշուն կասֆալտապատվեն 1000-ից ավելի բակեր ու միջբակային ճանապարհներ`385 հազար քմ մակերեսով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1025 դիտում
16:26 29-05-2014
Մեկնարկել են բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները
1077 դիտում
15:57 13-06-2014
Բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում
1080 դիտում
16:28 02-11-2015
Մայրաքաղաքում ավարտվում են կենտրոնական և բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»