211652_close_icon

Մայրաքաղաքում ավարտվում են կենտրոնական և բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները

views-count1203 դիտում article-date 16:28 02-11-2015
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթվա ընթացքում 4 արձանագրություն է կազմվել: Նույն ժամանակահատվածում 71 վարչական արձանագրություն է կազմվել աղբը ոչ սահմանված վայրերում թափելու համար: Քաղաքապետը հանձնարարել է վերոնշյալ դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներում լինել առավել խիստ և հետևողական: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ավարտական փուլում են 2015 թվականի ծրագրով նախատեսված կենտրոնական և բակային տարածքների ասֆալտապատման, մասնավորապես փոսալցման, փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել կատարվող աշխատանքների որակը: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր