211652_close_icon
views-count1028 դիտում article-date 16:26 29-05-2014

Մեկնարկել են բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայիսի 25-ից վարչական բոլոր շրջաններում մեկնարկել են բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները: Բացի այդ, կատարվում են նաև փոսանորոգման և փոսալցման աշխատանքներ: Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014 թվականի ծրագրով կասֆալտապատվեն շուրջ 600 բակեր՝ ընդհանուր առմամբ ընդգրկելով 385 հազար քմ տարածք: Բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում նաև վարչական շրջանների ծրագրերով: Ըստ այդմ, շուրջ 110 հազար քմ տարածք էլ կասֆալտապատվի վարչական շրջանների ծրագրերով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր