211652_close_icon
views-count2479 դիտում article-date 17:25 16-05-2014

Վայոց Ձորի մարզի 23-ամյա բնակչուհին Գալստյան եղբայրներին մեղադրել է իրեն խմբակային բռնաբարելու մեջ

23-ամյա Մերի Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վայոց Ձորի մարզի 2 բնակչի մեղադրել է իրեն խմբակային բառնաբարելու մեջ: Այս մասին [b]Shamshyan.com-[/b]ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Արման Գալստյանը Մերի Գաբրիելյանի հետ տևական ժամանակ ինտիմ կյանքով ապրելուց հետո հնարավոր ընտանեկան խնդիրներից խուսափելու նպատակով հրաժարվել է հանդիպել Մ. Գաբրիելյանին և ցանկացել է խզել նրա հետ ունեցած հարաբերությունները: Իսկ նրա հորեղբոր որդին` Անդրանիկ Գալստյանը, չի կատարել Մ. Գաբրիելյանի` իրեն Արման Գալստյանի հետ հաշտեցնելու խնդրանքը և հրաժարվել է միջնորդ լինել նրանց հարաբերություններում: Դրանից հետո Վայոց Ձորի մարզի տարածքում գտնվող Օնիկ Մկրտչյանին պատկանող տնակում Մերի Գաբրիելյանն իր կամքով Անդրանիկ և Արման Գալստյանների հետ մեկական անգամ սեռական հարաբերություն ունենալու պարագայում, վրեժխնդրության շարժառիթից ելնելով, հաջորդ օրը կատարել է սուտ մատնություն. ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տվել է հանցագործության մասին հաղորդում և Գալստյաններին մեղադրել է սպառնալիքների ազդեցության տակ խմբով իրեն բռնաբարելու և իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ: Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով գործը, վճռել է Մերի Գաբրիելյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկման ձևով 1 տարի ժամկետով: Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով Մերի Գաբրիելյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:

Նմանատիպ նյութեր