211652_close_icon
views-count8918 դիտում article-date 22:45 31-07-2015

Ինչպես պատժեցին 18-ամյա Անետային, ով ծանոթ տղաներին մեղադրել էր «Դրախտ» շոգեբաղնիքում իրեն խմբակային բռնաբարելու եւ թալանելու մեջ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 18-ամյա Անետա Մեսրոպյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին նախազգուշացված լինելով, գիտակցելով, որ իր կողմից տրված տեղեկատվությունը կեղծ է, տվել է սուտ հաղորդում, որ իբր «Դրախտ» շոգեբաղնիքում Ջ. Հարությունյանը, Ա. Նահապետյանը, Տ. Գրիգորյանը և Ա. Սարգսյանը բռնաբարել են իրեն, իսկ Ա. Սարգսյանը իրեն ծեծելուց ու բռնաբարելուց հետո իր առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ իրենից հափշտակել է 200.000 ՀՀ դրամ գումար: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է՝ Անետա Մեսրոպյանին հանցավոր ճանաչել ՀՀ քր օր-ի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ նրան դատապարտել ազատազրկման՝ 1 /մեկ/ տարի ժամկետով: ՀՀ քր. օր-ի 70 հոդվածի կիրառմամբ Անետա Իբետի Մեսրոպյանի նկատմամբ նշանակված պատիժը, ազատազրկում 1 /մեկ/ տարի ժամկետով, պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 /մեկ/ տարի ժամկետով, նրա վրա դնելով լրացուցիչ պարտականություններ` չփոխել մշտական բնակության վայրը և պարբերաբար ներկայանալ զրույցի՝ վարքի վերահսկողությունը իրականացնող մարմնին:

Նմանատիպ նյութեր