211652_close_icon
views-count1618 դիտում article-date 11:16 17-05-2014

Հալեպում գրոհայինների կողմից ջրամատակարարման դադարեցումը մարդու իրավունքների խախտում է. Բան Կի Մուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Հալեպում տիրող իրավիճակի հետ կապված իր անհանգստությունն է հայտնել։ Գրոհայինների դիվերսիայի պատճառով քաղաքի բնակիչները 8 օր առանց ջրի են մնացել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։ «Քաղաքացիական անձանց վրա նպատակաուղղված հարձակումները և նրանց առաջին անհրաժեշտության պարագաներից զրկելը միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտում է»,- ասվում է երեկ ՄԱԿ-ի մամլո ծառայության կողմից տարածված հայտարաության մեջ։ Ըստ ԶԼՄ֊ների հաղորդման՝ անցած շաբաթ «Ջեբհաթ Ալ-Նուսրա» խմբավորման հետ կապ ունեցող ահաբեկիչները փորձել էին դադարեցնել Հալեպի արևմտյան թաղամասերի ջրամատակարարումը, որոնք գտնվում են կառավարարական ուժերի վերահսկողության տակ։ Սակայն դա չկարողանալով իրականացնել՝ 2,5 մլն բնակիչ ունեցող քաղաքն ամբողջությամբ առանց ջրի են թողել։ Արդյունքում մարդիկ ստիպված խմել են ջրհորների ջուրը, որը մեծացնում է ինֆեկցիաների տարածման սպառնալիքը։

Նմանատիպ նյութեր