2445 դիտում
21:12 17-05-2014
Ռուսաստանը հրաժարվեց ստորագրել Զենքի վաճառքի մասին միջազգային պայմանագիրը
Առաջիկայում Ռուսաստանը զենքի վաճառքի մասին ոչ մի պայմանագիր չի պատրաստվում ստորագրել: Այս մասին գրում է Komersant.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ կառավարության իր աղբյուրներին:
«Այդ հարցի հետ կապված սկզբունքային և հաստատ որոշումն արդեն ընդունված է, դիրքորոշումը՝ ձևավորված: Շուրջ 1 տարվա ընթացքում այդ հարցը քննակվել է տարբեր միջգերատեսչական հանդիպումներում՝ ներառյալ ՌԴ ազգային անվտանգության նիստում, և արդյունքում որոշում է ընդունվել առայժմ պայմանագրին չմիանալու մասին»,-մեջբերում է պարբերականը աղբյուրի խոսքը:
Նշենք, որ Զենքի վաճառքիվաճառքի մասին միջազգային պայմանագիրն առաջին իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթն է, որն ընդունվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 2013 թվականին: Փաստաթղթին դեմ են քվեարկեցին այն ժամանակ Հյուսիսային Կորեան, Իրանը և Սիրիան: Ռուսաստանը, որը ԱՄՆ-ից հետո զենքի 2-րդ ամենախոշոր արտահանողն է աշխարհում, հայտարարեց, որ դեռևս իր դիրքորոշումը չունի հստակ և ձեռնպահ է մնում այն ստորագրելուց:
Սպասվում է, որ պայմանագիրն ուժի մեջ կմտնի այս ամառ:
Նմանատիպ նյութեր
8396 դիտում
09:49 11-01-2022
«Ապրելու երկիրը» հրաժարվեց պայքարից, հրաժարվեց նաև մնալ թեկուզ ընդդիմություն․ «Փաստ»
1044 դիտում
13:20 01-03-2014
Իրանը հրաժարվեց միջուկային զենքի արտադրությունից
3182 դիտում
17:00 06-09-2016
Ռուսաստանը դեռ չի ստորագրել Հնդկաստանի ու Չինաստանի հետ C-400 ԶՀՀ-ների մատակարարման պայմանագիրը
Այս բաժնից
1090 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
1051 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1069 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն