211652_close_icon
views-count1416 դիտում article-date 23:09 17-05-2014

Ռուսաստանը դադարեցնում է «Պրոտոն»-ի թռիչքները

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ով Ռուսաստանի հրթիռային-տիեզերական արդյունաբերության պատասխանատուն է, հայտարարել է, որ «Экспресс-АМ4Р» կապի արբանյակով «Պրոտոն» հրթիռակրի թռիչքները կդադարեցվեն մինչև օրեր առաջ տեղի ունեցած վթարի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքների ավարտը: «Ռոսկոսմոս»-ը հայտնել էր, որ վթարը տեղի է ունեցել հրթիռակրի մեկնարկից շատ կարճ ժամանակ անց: Ռուսաստանի ամենահզոր և ամենաթանկ՝ 1 մլրդ ռուբլի արժողության կապի արբանյակով հրթիռակիրն ընկել էր նշված թռիչքի մեկնարկից 540 վայրկյան հետո: «Կառավարությունը սպասում է վթարային ահնձնաժողովի աշխատանքի արդյունքներին: Մինչև աշխատանքի ավարտը «Պրոտոն»-ի թռիչքները կդադարեցվեն»,-ֆեյսբուքյան իր էջում գրառել է Ռոգոզինը:

Նմանատիպ նյութեր