211652_close_icon
views-count2332 դիտում article-date 13:01 18-05-2014

Հենրիխ Մխիթարյանը արժանացել է ամենացածր գնահատականին

Գերմանիայի գավաթի եզրափակիչ խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ն լրացուցիչ ժամանակում 0:2 հաշվով պարտություն կրեց «Բավարիա»-ից: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 60 րոպե, որից հետո փոխարինվեց: Հանդիպումից հետո Ruhrnachrichten պարբերականը գնահատել է դորտմունդյան ակումբի խաղացողների ելույթները: Հենրիխ Մխիթարյանը արժանացել է ամենացածր գնահատականին`5 բալ: Նշենք, որ Գերմանիայում ամենաբարձր գհատականը համարվում է 1-ը, իսկ ամենացածրը` 6-ը: Վայդենֆելլեր` 2,5 Հումմելս` 1,5 Շմելցեր` 2,5 Կիրխ` 3 Սոկրատիս` 2,5 Պիշչեկ` 3,5 Շահին` 2,5 [b]Մխիթարյան` 5[/b] Ռոյս` 3,5 Գրոսկրոյտց` 3 Յոյիչ` 4 Լևանդովսկի` 3,5 Օբամեյանգ` 2,5

Նմանատիպ նյութեր