211652_close_icon
views-count1662 դիտում article-date 15:26 18-05-2014

Խարկովում ցուցարարները կոչ են արել բոյկոտել նախագահական ընտրությունները

Խարկովի կենտրոնում Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցները բողոքի ցույց ենկազմակերպել, հաղորդում է «Интерфакс»-ը: Նշվում է, որ ցույցի մասնակից ակտիվիստները կոչ են անում չմասնակցել նախագահական ընտրություններին: «Մեր խնդիրն է՝ ոչ մի դեպքում չանցկացվեն ընտրություններ: մենք պետք է մայիսի 25-ին հավաքվենք այս հրապարակում: մենք չենք ճանաչում այդ ընտրությունները», - հայտարարել՝ համակարգող խորհրդի նախագահ Յուրի Ապուխտին: Բացի այդ, ցույցի ընթացքում հնչել են կոչեր անցկացնել հանրաքվե Լուգանսկի և Դոնեցկի մարզերի նման:

Նմանատիպ նյութեր