211652_close_icon
views-count1168 դիտում article-date 21:55 18-05-2014

Ցանկանում եմ մնալ «Ֆիորենտինա»-ում. Մարիո Գոմես

«Ֆիորենտինա»-ի հարձակվող Մարիո Գոմեսը հայտարարել է, որ չի ցանկանում հեռանալ իր ներկայիս ակումբից: Նախկինում գերմանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ ֆուտբոլիստը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել մեկ այլ ակումբ: « Վերջին խոսքը միշտ խաղացողինն է, և ես ցանկանում եմ մնալ «Ֆիորենտինա»-ում: Ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում և հաջորդ մրցաշրջանում ցանկանում եմ իմ խաղով փոխհատուցել ակումբին, այն բոլոր միջոցների համար, որոնք տրամադրվել են իմ տրանսֆերի համար:Անհամբերությամբ եմ սպասում նոր մրցաշրջանին»,-ասել է Գոմեսը:

Նմանատիպ նյութեր