211652_close_icon
views-count1482 դիտում article-date 14:18 19-05-2014

Ջեյմս Ուորլիքը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել համատեղ օգտվել Սարսանգի ջրային ռեսուրսներից

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին համատեղ օգտվել Սարսանգի ջրամբարից: Այս մասին Ուորլիքը գրառել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Եթե կողմերը կարողանային համատեղ օգտագործել ջրային ռեսուրսները, ապա դա մեծ դրական քայլ կլիներ»,-գրել է նա: Նշենք,որ Լեռնային Ղարաբաղը բազմիցս է հայտարարել, որ պատրաստ է Ադրբեջանին ջրամբարը համատեղ օգտագործելու առաջարկ անել, սակայն ադրբեջանական կողմից որևէ արձագանք չի եղել: Սարսանգի ջրամբարը կառուցվել է 1976 թվականին՝ Թերթեր գետի վրա: Այն գտնվում է ծովի մակարդակից 726 բարձրության վրա:

Նմանատիպ նյութեր