2945 դիտում
08:17 30-09-2015
Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ուշագրավ բացահայտում է արել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ժողովուրդ»-ի հարցմանը պատասխանելիս ուշագրավ բացահայտում է արել: «Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին մի քանի հարցեր էր ուղղել` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի հետ կապված, որոնց թվում նաեւ հետաքրքրվել էինք, թե ինչպե՞ս է ԱՄՆ վերաբերում այն լուրերին, ըստ որոնց՝ Ռուսաստանի Դաշնությունը, հնարավոր է, միանձնյա որոշի խաղաղապահ ուժեր մտցնել ԼՂՀ, եւ արդյոք խաղաղապահներ տեղակայելու ծրագրի վերաբերյալ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ պայմանավորվածություն կա:
«Ժողովուրդ»-ի հարցմանը պատասխանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ամերիկացի դիվանագետը փաստացի գաղտնազերծել է, թե ովքեր չեն կարող լինել խաղաղապահ ուժերի կազմում: «Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ համանախագահ եւ հարեւան երկրները չպետք է ներգրավվեն միջազգային խաղաղապահ ուժերի կազմում: Մեր պատկերացմամբ կողմերը համակարծիք են այս հացում, եւ թեման արդեն իսկ քննարկվել է»,- «Ժողովուրդ»-ին տրված պատասխանում նշել է Ուորլիքը»:
Նմանատիպ նյութեր
1477 դիտում
14:41 21-02-2014
ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թուրքիայում հանդիպումներ է անցկացրել
1413 դիտում
14:18 19-05-2014
Ջեյմս Ուորլիքը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել համատեղ օգտվել Սարսանգի ջրային ռեսուրսներից
826 դիտում
18:56 10-06-2015
Նախագահն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին
Այս բաժնից
2248 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1681 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1477 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»