211652_close_icon
views-count1419 դիտում article-date 15:54 19-05-2014

ՀՀ բնապահպանության նախարարությունը վարչական տուգանքի 13 որոշում է կայացրել

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությանկողմից 12.05-16.05.2014թթ. ժամանակահատվածում իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 860.0հազ.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել է 578.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Լոռու տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված բուսական աշխարհի պահպանությաննորմերի խախտմաներկու գործերի քննության արդյունքում մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 505.5հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից համատեղ իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12.5հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Կենսապաշարների, հողերի, թափոնների վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների իրականացրած ստուգայցերի ընթացքում հայտնաբերվածհողերի պահպանության ոլորտին առնչվող խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Ջրերի վերահսկողության բաժինըմեկ տնտեսվարողի մոտ իրականացված սրտուգման արդյունքում հայտնաբերված շրջակա միջավայրի վրա ազդեցությաննորմերիխախտման համար կայացրել է 100հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Վայոց ձորի և Շիրակի տարածքային ստորաբաժանումները մեկական տնտեսվարողի նկատմամբ կայացրել են 50.0հազարական դրամի վարչական տուգանքների որոշումներ: Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացրած շրջայցի ընթացքում առգրավվել է վեց հատ տիրազուրկ ցանց և 15.0կգ «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ, իսկ առգրավված 8.5կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ: Շիրակի ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և առգրավվել է չորս խեցգետնաորսիչ և 2.0կգ կենդանի խեցգետին, ինչը բաց է թողնվել ջրամբար: Տավուշի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար երեք ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքների որոշումներ: Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 741.5հազ.դր. գումար:

Նմանատիպ նյութեր