211652_close_icon
views-count1248 դիտում article-date 16:05 19-05-2014

Բան Կի Մունն ու Պուտինը քննարկելու են Ուկրաինայի իրադրությունը

Չինաստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենա ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ, որի ընթացքում կքննարկվեն միջազգային արդի խնդիրներ, այդ թվում՝ Ուկրաինայի իրադրութունը։ Այս մասին ITAR-TASS գործակալությանը հայտնել է Դմիտրի Պեսկովը։ «Այո, ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղարի և ՌԴ նախագահի միջև առանձին հանդիպում կանցկացվի, որի ընթացքում կիրականացվեն միջազգային արդի խնդիրների, այդ թվում Ուկրաինայի իրադրությանը վերաբերող կարծիքների փոխանակումներ»,֊ նշել է նա։ Հիշեցնենք, որ այսօր Վլադիմիր Պուտինը 2֊օրյա այցով մեկնել է Պեկին։ Պուտինի և Բան Կի Մունը հանդիպումը նախատեսված է երեքշաբթի օրը։

Նմանատիպ նյութեր