211652_close_icon
views-count2125 դիտում article-date 11:41 17-12-2016

Բան Կի Մունն ակնարկել է, որ դեմ չէր լինի Հարավային Կորեայի նախագահի պաշտոնը զբաղեցնելուն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ում լիազորություններն ավարտվում են 2017 թվականի հունվարի 1-ին, ակնարկել է, որ ամենայն հավանականությամբ կընդգրկվի Հարավային Կորեայի նախագահական ընտրապայքարում, հաղորդում է BBC-ն։ Վերջինիս խոսքով՝ հունվարի սկզբին մի քանի օր հանգստանալուց հետո նա վերադառնալու է հայրենիք։ Բան Կի Մունը խույս է տվել նախագահի մասին ուղիղ հարցից, սակայն ակնարկել է, որ շատ է ցանկանում ինչոր բանով օգտակար լինել իր հայրենիքին՝ Հարավային Կորեայում իրավիճակը բնութագրելով «չափազանց բարդ»։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Հարավային Կորեայի խորհրդարանը որոշեց իմփիչմենթ ներկայացնել երկրի նախագահ Պակ Կին Խեին։ Վերջինս ներքաշվել էր խոշոր կոռուպցիոն սկանդալի մեջ։ Մինչ երկրի սահմանադրական դատարանը որոշում կկայացնի այդ հարցով, առաջիկա 6 ամիսներին երկիրը ղեկավարելու է վարչապետը։

Նմանատիպ նյութեր