211652_close_icon

Բան Կի Մունն Ուկրաինայում հրադադարի պահպանման կոչ է արել

views-count1205 դիտում article-date 11:05 28-06-2014
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել Ուկրաինայում հակամարտող բոլոր կողմերին պահպանել հրադադարի իրենց պարտավորությունները և բռնության դադարեցմանը հասնել երկխոսության միջոցով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՄԱԿ֊ի պաշտոնական ներկայացուցչի տարածած հայտարարության։ «Գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ բոլոր կողմերը խստորեն կպահպանեն իրենց պարտավորությունները՝ բոլոր կողմերին հորդորելով բռնության վերջնական դադարեցման հասնել քաղաքական գործընթացի միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր