211652_close_icon
views-count3061 դիտում article-date 12:20 14-03-2015

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ կուսակցությունից դուրս գալ-չգալու մասին

«Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը հետաձգվում է մինչեւ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Հայաստան վերադառնալըը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հարցին, թե նա շարունակելո՞ւ է մնալ կուսակցությունում, թե ոչ, որովհետեւ, ըստ որոշ տեղեկություններիմ Րաֆֆի Հովհաննիսյանին դուր չի եկել, որ նա եւ Ռուբեն Հակոբյանը հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանին Սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումների շրջանակում, պատասխանեց: «Իհարկե, մնալու եմ: Րաֆֆի Հովհաննիսյանը կգա, բոլոր հարցերը կքննարկվեն»,-ընդգծեց Ա. Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրական բարեփոխումների քննարկման շրջանակներում հանդիպել էր 6 քաղաքական ուժերի` «ԲՀԿ»-ի, «Ժառանգության», «ՀՅԴ»-ի, «Ազատ դեմոկրատների», «ՀՀՇ»-ի եւ «ՄԱԿ»-ի հետ:

Նմանատիպ նյութեր