211652_close_icon
views-count2270 դիտում article-date 21:04 29-10-2019

Տիգրան Հակոբյան. «Ստյոպա Սաֆարյանը խախտում է ժողովրդավարական երկրներում գործող իրավական ու էթիկական նորմերը». aravot.am

«Ծանոթ եմ պարոն Սաֆարյանի գրառմանը եւ ցավով պետք է նշեմ, որ սա առաջին դեպքը չէ, երբ զանգվածային լրատվամիջոցների գործունեությանը, ազատությանը, տեղեկատվություն ստանալու մատչելիությանը վերաբերվող գնահատականներում նա խախտում է ժողովրդավարական երկրներում գործող իրավական ու էթիկական նորմերը»,- [url=https://www.aravot.am/2019/10/29/1074934/?fbclid=IwAR3JTaUlbeLDjdRG3wbwmTE_6CqVa34wE-EUCHDlISNjfIoI1tla4ugC1U4]Aravot.am[/url]-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ թե ի՞նչ գնահատական կտա «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի՝ որոշ լրատվամիջոցների այսօրվա միջոցառումը լուսաբանելու արգելքի մասին: Պարոն Սաֆարյանը նախօրեին հայտարարել էր, որ «News.am», «Hayeli.am», «168.am», «Yerevan Today», «7or.am», «Livenews.am» կայքերի, «5-րդ ալիք» ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների համար մուտքը փակ է լինելու այսօրվա իր կազմակերպած միջոցառմանը: Այսօր «արգելանքի տակ ընկած» լրատվամիջոցների լրագրողներն, այնուամենայնիվ, փորձել են մասնակցել միջոցառմանը, սակայն Սաֆարյանը թույլ չի տվել ներս մտնել՝ համարելով, որ դա իր իրավունքն է: Տիգրան Հակոբյանի համար Սաֆարյանի այս մոտեցումը տարօրինակ է.«Քանի որ պարոն Սաֆարյանը հանդիսանում է Հանրային խորհրդի անդամ, ղեկավարում է հասարակական կազմակերպություն եւ դիրքավորում է ինքն իրեն որպես ազատական գաղափարներ կրող անձ: Լրատվամիջոցների բնականոն գործունեությունը խոչընդոտելու Սաֆարյանի փորձերին, գնահատական տվել են խոսքի ազատությունը պաշտպանող եւ լրագրողական կազմակերպությունները: Որպես Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ, ես կառանձնացնեմ հեռարձակողների նկատմամբ պարոն Սաֆարյանի խտրական վերաբերմունքը: Հիշեցնեմ՝ ՄԱՀՀԻ տնօրենին, որ «Երկիր մեդիա» եւ «ԹիՎի 5» հեռուստաընկերությունները լիցենզավորված հեռարձակող կազմակերպություններ են, որոնց անխափան գործունեությունը երաշխավորվում է ՀՀ Սահմանադրությամբ եւ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ, այլ ոչ թե առանձին անձերի եւ կազմակերպությունների ցանկությամբ եւ ընտրությամբ»: Aravot.am-ի հարցին՝ արդյոք այս վերաբերմունքը կարելի է դիտարկել ճնշում լրատվամիջոցների նկատմամբ, թե՞ սա պարզապես առանձին գործչի անվստահությունն է առանձին լրատվամիջոցների հանդեպ, Հակոբյանը պատասխանեց. «Լրատվամիջոցների նկատմամբ խտրական քաղաքականություն վարելը, մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը, ոչ իրավական լուծումներին դիմելն արդեն ճնշում է»։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2019/10/29/1074934/?fbclid=IwAR3JTaUlbeLDjdRG3wbwmTE_6CqVa34wE-EUCHDlISNjfIoI1tla4ugC1U4]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր