211652_close_icon
views-count2906 դիտում article-date 13:08 20-05-2014

Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում արձանագրվել են բրուցելոզի դեպքեր

Հանրապետությունում «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքում Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի առանձին բնակիչների տնտեսություններում արձանագրվել են խոշոր եղջերավոր կենդանիների բրուցելոզ հիվանդության դեպքեր: Տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո տեղում կազմակերպվել է համաճարակաբանական հետազոտություն, ինչպես նաև իրականացվել են մի շարք համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ։ Բնակչության շրջանում, հատկապես թիրախային տնտեսություններում և վարակված կենդանիների կաթը, կաթնամթերքը սննդում օգտագործած, հիվանդ կենդանիների հետ շփված 464 մարդուց արյան նմուշառումներ են կատարվել լաբորատոր (շճաբանական) հետազոտությունների համար։ Արդյունքում հայտնաբերվել է 17 հիվանդ, որոնց բուժումը կազմակերպվել է։ Միաժամանակ համայնքի ազգաբնակչության շրջանում սահմանվել է բժշկական հսկողություն, բնակչությանը տրամադրվել է ախտահանիչ նյութ` կենցաղային պարագաների ախտահանման համար։ Բնակչության լայն շրջանում իրականացվել է բժշկահիգինեիկ գիտելիքների տարածում և առողջ ապրելակերպի քարոզչություն:

Նմանատիպ նյութեր