211652_close_icon
views-count915 դիտում article-date 15:33 23-04-2015

Կոտայքի մարզի Սոլակ համայնքում արձանագրվել է բրուցելոզի ևս 3 դեպք է արձանագրվել. ՀՀ ԱՆ

Կոտայքի մարզում բնակչության շրջանում բրուցելոզի դեպքերի վաղաժամ հայտնաբերման նպատակով շարունակվող կանխարգելիչ միջոցառումների արդյունքում Սոլակ համայնքում արձանագրվել է ևս 3 դեպք: Այսօր մարզում առկա է հիվանդության 22 դեպք, որոնց բուժումը կազմակերպվել է պետական պատվերի շրջանակներում: Հիվանդների ինքնազգացողությունը բավարար է, ունեն առողջացման դրական շարժընթաց: Շահագրգիռ կառույցների հետ համագործակցված աշխատանքները, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչությունը, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածումը, ինչպես նաև կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:

Նմանատիպ նյութեր