211652_close_icon
views-count1323 դիտում article-date 20:27 20-05-2014

Շրջանառության մեջ դրվեցին «Հայկական հետքը հետախուզությունում» թեմային նվիրված գեղաթերթիկն ու նամականիշները. տեսանյութ

«Հայկական հետքը հետախուզությունում» թեմային նվիրված՝ մայիսի 20-ին տեղի ունեցավ մեկ նամականիշով գեղաթերթիկի և 4 նամականիշների մարման և շրջանառության մեջ դրվելու պաշտոնական արարողությունը։ Մեկ նամականիշով գեղաթերթիկը նվիրված է հայ լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանին, իսկ չորս նամականիշները՝ անվանի հետախույզներ Հակոբ Դավթյանին, Իվան Աղայանցին, Հայկ Հովակիմյանին և Աշոտ Հակոբյանին։ Գեղաթերթիկի և նամականիշների մարման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, ԱԱԾ տնօրենի տեղակալ, հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ- մայոր Գարեգին Մխիթարյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Գևորգ Վարդանյանի զինակիցը և այրին՝ Գոհար Վարդանյանը, հետախույզների բազմաթիվ հարազատներ, ընկերներ։ ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անունից ողջունեց գեղաթերթիկի և նամականիշների պաշտոնական արարողության ներկաներին։ Նա նշեց, որ գեղաթերթիկի և նամականիշների թողարկումը հարգանքի տուրքի նվազագույն արտահայտությունն է, որով պետք է բոլորը հիշեն, մեծարեն ու խոնարհվեն անձնազոհ հերոսների հիշատակի առջև, ովքեր իրենց գործունեությամբ ու կյանքով պարգևեցին պայծառ ու խաղաղ երկինք։ Գևորգ Վարդանյանի այրին՝ Գոհար Վարդանյանը, շնորհակալություն հայտնելով ուշադրության ու վերաբերմունքի համար, կարևորեց այն, որ հետախույզի արած գործը չի մոռացվում, ու հերոսների հիշատակը պահպանվում է։ Մեկ նամականիշով գեղաթերթիկի վրա պատկերված է Գևորգ Վարդանյանի դիմանկարը՝ երկրագնդի երկու կիսագնդերի խորապատկերին։ Նամականիշի ձախ անկյունում՝ Գևորգ Վարդանյանին շնորհված ԽՍՀՄ հերոսի շքանշանն է։ Չորս նամականիշների վրա՝ երկրագնդի երկու կիսագնդերի և խոշորացույցի խորապատկերին, պատկերված են անվանի հետախույզներ Հակոբ Դավթյանի, Իվան Աղայանցի, Հայկ Հովակիմյանի և Աշոտ Հակոբյանի դիմանկարները։ Մանրամասները՝ տեսանյութում
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր