4969 դիտում
21:22 20-05-2014
Մահացել է գերությունից խոշտանգված վիճակում վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանը
Գերությունից խոշտանգված վիճակում վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանը այսօր` մայիսի 20-ին մահացել է: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վերին Կարմիր Աղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը:
Մինչեւ այդ Մամիկոն Խոջոյանի դուստրը՝ Հեղինեն SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ գերության ընթացքում հորը ինչ-որ բան են ներարկել, որ օր-օրի ուռչում և գիրանում է: Նրանք մտավախություն ունեին, որ հորը բենզին են դիզվառելիք են սրսկել: Հետեւաբար հարզատները կարծում են, որ հոր մահը վրա է հասել հենց այդ ներարկումից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մ. Խոջոյանի մարմնի վրա հակառակորդը լուսնի եւ աստղի պատկերով մի շարք դաջվածքներ է արել:
Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Մ. Խոջոյանի դուստրը: Նա նշել էր, որ հոր մամնի վրա նաև այրվածքներ կան: «Չգիտեմ՝ երկաթո՞վ են արել, թե՞ ծխախոտով»,- ասել էր Հ. Խոջոյանը: Հ. Խոջոյանը տեղեկացրել էր նաեւ, որ վիրահատելու են հոր աջ ձեռքը, որը հրազենային վնասվածք է ստացել: Միաժամանակ նշել էր, որ հոր մոտ դեպրեսիվ վիճակ է. նա մանրամասն չի պատմել, թե ինչ պայմաններում է պահվել Ադրբեջանում և ինչի համար են հրազենային վնասվածք հասցրել նրան, միայն ասել է, որ իրեն գոմում են պահել: Հիշեցնենք, որ Մ. Խոջոյանը հայկական կողմին վերադարձվեց մարտի 4-ին՝ խոշտանգված վիճակում: Նրա մոտ առկա են բազմաթիվ վնասվածքներ, սալջարդեր, վերքեր, կոտրվածքներ:
Նմանատիպ նյութեր
2662 դիտում
08:53 18-06-2014
Գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանը կրկին անասուն է պահում․ Ժողովուրդ
1657 դիտում
19:14 06-03-2014
Գերությունից հայրենիք վերադարձած Մամիկոն Խոջոյանի մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վերքեր և սալջարդեր
Այս բաժնից
562 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
772 դիտում
09:29 12-01-2025
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի