6918 դիտում
20:08 07-03-2014
Հայտնի է Ադրբեջանում ձերբակալված հայ երիտասարդի ինքնությունը` նա օրեր առաջ գերությունից վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի եղբոր թոռն է (լրացված)
Թովուզի շրջանում ձերբակալված հայ երիտասարդը Արսեն Խոջոյանն է, ով օրեր առաջ Ադրբեջանից վերադարձած 77-ամյա Մամիկոն Խոջոյանի եղբոր թոռն է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մամիկոն Խոջոյանի դուստր` Հեղինե Խոջոյանը:
Նա պատմեց, որ Արսենը Վերին Կարմիր Աղբյուրի բնակիչ է: «Սոցիալապես անապահով ընտանիք են: Եթե չեմ սխալվում 9 երեխա են: Ի՞նչ փորձանքի մեջ հայտնվեցին, ի՞նչ պետք է անեն»,- ասաց Հեղինե Խոջոյանը:
Ավելի վաղ տեղկացրել էինք, որ Ադրբեջանի Թովուզի շրջանի բնակիչները Հայաստանի քաղաքացու են ձերբակալել: Այս մասին հայտնել էր ադրբեջանական haqqin.az պորտալը: Տեղեկությունը հաստատել է նաև Ադրբեջանի ՆԳ նախարարության Թովուզի շրջանային բաժանմունքի ղեկավար Ազադ Ղուրբանովը: Նրա խոսքով՝ երիտասարդը ռուսերեն չգիտի: Նրան այժմ տեղափոխում են Բաքու՝ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարություն:
Ինչպես ավելի ուշ տեղեկացրեց Մամիկոն Խոջոյանի դուստրը` Հեղինե Խոջոյանը Արսեն Խոջոյանը, թեեւ զինծառայող է, բայց այդ օրը ծառայության մեջ չի եղել, այլ անասուններն է տարել արածեցնելու ու գերի է ընկել:
Սակայն ՊՆ մինչեւ այս պահը նշում է, թե Արսեն Խոջոյանը զինծառայող չէ:
Նմանատիպ նյութեր
1642 դիտում
19:14 06-03-2014
Գերությունից հայրենիք վերադարձած Մամիկոն Խոջոյանի մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վերքեր և սալջարդեր
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»