Հերթական հրաշալի գոլը` Հարավային Ամերիկայից. տեսանյութ
Արգենտինական «Ռիվեր Փլեյթ»-ի կիսապաշտպան Քրիստիան Լեդեսման հրաշալի գոլի հեղինակ է դարձել: Արգենտինացի խաղացողը մոտ 30 մետր հեռավորությունից խոցել է «Քիլմես» ակումբի դարպասը: Արդյունքում «Ռիվեր Փլեյթ»-ը մրցակցին ջախջախել է 5:0 հաշվով: