211652_close_icon
views-count5050 դիտում article-date 17:20 26-07-2014

Վկաները պատմել են՝ ինչպես է Վալերին վարվել Գոռ Առաքելյանի հետ. փաստաբան. News.am

Վերնիսաժում մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված, այնուհետեւ կալանավորված Վալերի Հովհաննիսյանի հարազատները փորձում են ի նպաստ իրենց հասարակական կարծիք ձեւավորել, սակայն մոռանում են, որ դեպքի ականատեսներն անմիջապես վկայություն են տվել եւ հայտնել, թե այդ օրն ինչ առնչություն է ունեցել Գոռ Առաքելյանը Վալերի Հովհաննիսյանի հետ։ [url=http://news.am/arm/news/221011.html]NEWS.am[/url]-ի հարցմանը ի պատասխան ասաց նույն գործով կալանավորված, հինգ անձի վիրավորած Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։ «Գոռ Առաքելյանի պաշտպանությունը ստանձնելուց հետո փորձել եմ հնարավորինս քիչ խոսել այդ գործի վերաբերյալ, քանի որ լրատվամիջոցներով արդեն իսկ գործի բազմաթիվ հանգամանքներ ներկայացվել էին եւ որոշակի առումով լուսաբանվել էին դեպքի հանգամանքները, թե ինչն է եղել այդ դեպքի պատճառը, ով, այդ թվում` Վալերի Հովհաննիսյանն ինչ գործողություններ է կատարել: Սակայն վերջին շրջանում Վալերի Հովհաննիսյանի հարազատների կողմից շատ ակտիվ կերպով փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե նա այդ դեպքի ժամանակ բացարձակապես ոչինչ չի արել, որ նա տուժող է եւ այլն, ինչը չի համապատասխանում իրականությանը: Վալերի Հովհաննիսյանի հարազատները շարժվում են. «Լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքով: Այսինքն, քանի որ լավ գիտակցում են, թե դեպքի ժամանակ ինչ ակտիվ գործողություններ է կատարել Վալերի Հովհաննիսյանը, թե ինչքան ագրեսիվ եւ անհանդուրժող է եղել, թե ինչ է կատարել Գոռ Առաքելյանի նկատմամբ նրա կնոջ եւ 2 տարեկան երեխայի ներկայությամբ այն ողջ ընթացքում, երբ Գոռ Առաքելյանը հենց սկզբից խնդրել է, որ թույլ տան, որ կնոջն ու երեխային տուն բարձրացնի եւ դրանից հետո խոսեն, դրա համար էլ փորձում են ներկայացնել, որ նա ոչինչ չի արել, այլ ընդամենը ներողություն է խնդրել ճանապարհը փակելու համար եւ նստել է ավտոմեքենան, որ բացի ճանապարհը, սակայն Գոռն այդ «անմեղ» տղայի ուղղությամբ կրակոցներ է արձակել: Շատ լավ է, որ Վալերի Հովհաննիսյանի հարազատները գիտեն, թե այդ իրավիճակում իրականում ինչպես պետք է նա վարվեր, որ ներողություն պետք է խնդրեր, սակայն շատ վատ է, որ դրա փոխարեն իրեն այդքան ագրեսիվ է պահել: Եթե տպավորություն են ուզում ստեղծել, թե Վալերի Հովհաննիսյանը նստել է ավտոմեքենան, որ գնա, թող արդար խոսեն նաեւ այն մասին, թե ինչ է արել Վալերի Հովհաննիսյանը, երբ Գոռը հարվածներ ստանալուց հետո նստել է ավտոմեքենան, որ կնոջն ու երեխային հեռացնի, թե ինչպես է եղել, որ Գոռը նորից դրսում է հայտնվել եւ ում շնորհիվ»,- ասաց նա։ Փաստաբանի խոսքով՝ Վալերի Հովհաննիսյանի հարազատների կողմից հատուկ մարտավարություն է նաեւ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանին այս ամենի մեջ ներքաշելը: Ամբողջությամբ կարդացեք [url=http://news.am/arm/news/221011.html]այստեղ[/url]: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր