1725 դիտում
17:55 21-05-2014
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Հայաստան ներմուծված ձու չի հայտնաբերել
Ձվի վերջին խմբաքանակը ՀՀ է ներկրվել մարտի 19-ին: Դրանից հետո ՍԱՊԾ-ն հավկիթի շուկայում դիտարկում է իրականացրել և ներմուծված ձու չի հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ ձվի շուկան պարբերաբար ծառայության ուշադրության կենտրոնում է: Այս տարի այդ շուկայում մի քանի դիտարկում է կատարվել՝ արդյունքները հրապարակվել են: Դիտարկումների արդյունքում հայտնաբերվել էին ժամկետանց, թերի մակնշված և համեմատաբար քիչ քանակությամբ առանց մակնշման ձվեր: Դրանց վաճառքը կասեցվել էր, և այդ հավկիթները ոչնչացվել էին:
Եվ ձվի դեղնուցի գույնի մասին. Հավկիթի դեղնուցի գույնը` անկախ նրանից կլինի դեղին, մուգ դեղին, թե շականակագույն, անվտանգության ցուցանիշ չէ: ՍԱՊԾ-ն տեղեկացնում է, որ ձվի դեղնուցի գույնը ձեվավորվում է միմիայն թռչնի կերամիավորից: Այսինքն՝ կախված է այն հանգամանքից, թե տվյալ թռչունը ինչ տեսակի կերով է սնվել:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Նմանատիպ նյութեր
2047 դիտում
16:35 04-08-2015
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում պահպանել սննդամթերքի անվտանգության կանոնները
Այս բաժնից
1267 դիտում
10:09 15-01-2025
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Վանեցյան
2659 դիտում
09:33 15-01-2025
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 3 մարզերում
823 դիտում
09:16 15-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ