211652_close_icon
views-count1004 դիտում article-date 17:31 22-05-2014

Լուիս Սուարեսը կարող է բաց թողնել աշխարհի առաջնությունը

Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը թիմի մարզման ժամանակ մենիսկի վնասվածք է ստացել: Այսօր «Լիվերպուլ»-ի լավագույն ռմբարկուն բարեհաջող վիրահատության է ենթարկվել, սակայն նրա ապաքինման ժամանակահատվածը դեռ պարզ չի: Սովորաբար նման կարգի վիրահատություններից հետո ապաքինման տևողությունը կազմում է մոտ 4-6 շաբաթ: Այդպիսով Սուարեսը կարող է բաց թողնել առաջիկա աշխարհի առաջնությունը, որը տեղի է ունենալու հունիսի 12-ին մինչև հուլիսի 13-ը ընկած ժամանակահատվածում:

Նմանատիպ նյութեր