211652_close_icon
views-count6132 դիտում article-date 09:15 23-05-2014

Վերնիսաժի կրակոցներից հետո քրեական աշխարհում լուրջ խմորումներ են սկսվել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վերնիսաժի կրակոցներից հետո, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քրեական աշխարհում լուրջ խմորումներ են սկսվել: Ախալքալաքցիներն ուզում են վրեժ լուծել Աժ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայից՝ Գոռ Առաքելյանից, ով հանդգնել էր կրակել իրենց հայրենակիցների վրա: Լուրեր կան, որ մի խումբ ախալքալաքցիներով հավաքվել, զրուցել են՝ նաև ՌԴ-ում բնակվող իրենց ընկերների հետ՝ որոշելու, թե ինչ անեն: Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցն այցելել է հիվանդանոց՝ զրուցելու Նորայր Հարությունյանի ու Վալերի Հովհաննիսյանի հետ, սակայն չի հաջողվել, քանի որ ոստիկանները խստացված ռեժիմով հսկում են նրանց: Անծանոթներին արգելում են հանդիպել Նորայրին ու Վալերիին»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր