211652_close_icon
views-count7032 դիտում article-date 09:36 27-02-2018

Ազատության հրապարակն արդեն «բրոնյա» են արել. լուրջ խմորումներ են սպասվում «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ի տարբերություն նախորդ տարվա, երբ ընտրություննեից հետո փողոցային պայքար տեղի չունեցավ, այս տարի Ազատության հրապարակը թափուր չի մնա: Այստեղ լուրջ քաղաքական խմորումներ են լինելու: Արդեն քաղաքական ուժերը հայտեր են ներկայացնում հրապարակը «բրոնյա» անելու համար: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է Ազատության հրապարակ գործուղվելու մասին, իսկ մի քանի օր է, ինչ Ֆեյսբուք սոցիալական ցանցում առանձին օգտատերեր հայտարարություն են տարածում, որ մարտի 10-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունենալու համահայկական հանրահավաք: Նպատակը՝ բողոք ընդդեմ «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների դատական գործով» կայացվելիք վճիռների»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր