211652_close_icon
views-count1139 դիտում article-date 10:38 23-05-2014

Բան Գի Մունը դատապարտել է Չինաստանի ահաբեկչությունը

ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը դատապարտել է Չինաստանի Սինցզյան շրջանի Ուրումչի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով գրանցվել էր 31 զոհ, ավելի քան 90 վիրավոր։ Այս մասին ասվում է ՄԱԿ֊ի կայքի հայտարարությունում։ «ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, Չինաստանի կառավարությանը և ժողովրդին, ինչպես նաև ահաբեկչության հետևանքով վիրավորներին մաղթել շուտափույթ առողջացում»,֊ ասվում է հաղորդագրության մեջ։ Բան Գի Մունը հավելել է, որ խաղաղ բնակչության սպանությանն արդարացում չկա և հուսով է, որ մեղավորները կպատժվեն։

Նմանատիպ նյութեր