211652_close_icon
views-count1100 դիտում article-date 16:47 16-12-2014

Իրանը դատապարտել է Սիդնեյի ահաբեկչությունը

Թեհրանը դատապարտում է ավստրալական Սիդնեյ քաղաքում քաղաքացիներին պատանդ վերցնելը, որը ենթադրաբար իրականացրել է Իրանի քաղաքացի: Այս մասին նշված է Իրանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: «Նման անմարդկային մեթոդի կիրառումը և վախի ու խուճապի տարածումը հանուն իսլամի չի կարչելի ոչ մի կերպ արդարացնել»,-մեջբերում է իրանական PressTV հեռուստաալիքը Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարզիե Աֆղամի խոսքերը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ի առավոտյան տեղի ժամանակով ժամը 10:00-ին անհայտ զինված անձը ներխուժել է Սիդնեյի կենտրոնում գտնվող Լինդտ սրճարան և պատանդ վերցրել այնտեղ գտնվող շուրջ 50 մարդու: պատանդներին նա ստիպել էլուսամուտի մոտ տեղադրել «Իսլամական պետության» դրոշը: Եվ միայն 16 ժամ անց Սիդնեյի ոստիկանությունը գրոհել է սրճարանը: Գրոհի ժամանակ սպանվել է պատանդներից 3 հոգի, ևս 4-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Ոստիկանության տվյալներով՝ սպանվածների մեջ է ահաբեկիչը:

Նմանատիպ նյութեր