211652_close_icon
views-count1932 դիտում article-date 23:00 14-11-2015

Charlie Hebdo պարբերականը դատապարտել է փարիզյան ահաբեկչությունը

Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo պարբերականի խմբագրակազմը, որը այս տարվա հունվարին ահաբեկչության էր ենթարկվել, համերաշխություն է հայտնել Փարիզի ահաբեկչության զոհերի հարազատներին, տեղեկացնում է BFM TV-ն: Խմբագրակազմի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է. «Charlie Hebdo-ի ողջ խմբագրակազմը վրդովմունք է հայտնել Փարիզում նոյեմբերի 13-ին կատարվածի համար, կիսում է զոհերի հարազատների վիշտը ու արտահայտում է անանջատ աջակցությունը: Թերթը կրկին դատապարտում է բռնությունը, որը կիրառում են ահաբեկիչները, որոնց գաղափարախոսությունը հիմնված է իսլամիզմի վրա: Իսլամիզմի, որը չունի արժեքներ, քան ոչնչացնել ժողովրդավարությունը ու Հանրապետությունը»:

Նմանատիպ նյութեր