1332 դիտում
19:13 23-05-2014
Քաղծառայության ոլորտում Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի և Ղազախստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության գործակալության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրվել է մայիսի 21-23-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի` Ղազախստան կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակում Ղազախստանի քաղաքացիական ծառայության գործակալության նախագահ Ալիխան Բայմենովի հետ մայիսի 21-ին կայացած հանդիպման արդյունքում: Այս մասին հայտնում են Քաղաքացիական ծառայության խորհրդի մամուլի ծառայությունից։
Հուշագիրն ուղղված է պետական ծառայության հատվածում երկու կառույցների համագործակցության ամրապնդմանը` փորձագիտական խորհրդատվության, քաղաքացիական ծառայության ոլորտում փորձի և գիտելիքների փոխանակման, քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրերի իրականացման և այլ միջոցներով:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը Ղազախստանում էր գտնվում` մասնակցելու Աստանայի 7-րդ տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված «Քաղաքացիական ծառայության մարդկային ռեսուրսների կառավարում. ներկա իրավիճակ և հեռանկարներ» թեմայով միջազգային համաժողովին, որին մասնակցում են եվրոպական և ասիական բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակում պարոն Բադալյանը հանդես է եկել ելույթով` ներկայացնելով պետական ծառայողների գնահատման հայաստանյան մոդելը և դրա զարգացման հիմնական ուղղություններն ու խնդիրները` աշխատանքի պլանավորման և որակի բարձրացման, մարդկային ռեսուրսների նպատակային բաշխման համատեքստում:
ՀՀ ՔԾԽ նախագահը մասնակցել է նաև պետական ծառայության ոլորտում գիտելիքների և փորձի փոխանակման Տարածաշրջանային հաբի Ղեկավար կոմիտեի նիստին, որի նպատակն է անդամ երկրների համապատասխան կառույցների ղեկավարների մակարդակով քննարկել բազմաբևեռ աշխարհում միջազգային համագործակցության հետ հնարավորություններն ու հեռանկարները:
ՀՀ ՔԾԽ-ն Տարածաշրջանային հաբի աշխատանքներին մասնակցում է դիտորդ երկրի կարգավիճակով: Հաբի հիմնական խնդիրներն են տարածաշրջանային երկրների պետական ծառայության ընթացիկ բարեփոխումների վերլուծումը, պրոֆեսիոնալ փորձագիտական ցանցի համագործակցության և ներուժի ամրապնդումը, առաջադեմ փորձի փոխանակման համար պայմանների և համակարգային հարթակի ձևավորումը, աջակցությունը պետական ծառայության համակարգի կատարելագործմանը և բնակչությանը մատուցվող պետական ծառայությունների որակի բարելավմանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»