211652_close_icon
views-count1712 դիտում article-date 20:36 23-05-2014

Դատապարտյալ կանայք եւ անչափահաս տղաները մրցեցին միմյանց հետ. ֆոտոշարք

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ եւ Աբովյանի քաղաքապետարանի աջակցությամբ, այսօր՝ մայիսի 23-ին, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կայացան մայիսի 22-ին մեկնարկած զանգվածային մարզական միջոցառման եզրափակիչ հանդիպումները: Մրցույթի վերջնական արդյունքների ամփոփումից հետո հայտնի դարձան 6 մարզաձեւերում հաղթողների անունները՝ Էլման Խալաֆյանը եւ Էմմա Ավետյանը (բազկամարտ), Ռազմիկ Պետրոսյանը եւ Մարիամ Խաչատրյանը (վազք 30 մ), Արմեն Քիշմիրյանը եւ Անի Թադեւոսյանը (հեռացատկ), Ալբերտ Վահրադյանը եւ Գոհար Ղազարյանը (սեղանի թենիս): Դատապարտյալ կանայք եւ անչափահաս տղաները միմյանց հետ մրցեցին նաեւ վոլեյբոլ խաղում, որի արդյունքում հաղթող ճանաչվեց պատանիների թիմը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր