2038 դիտում
22:07 23-05-2014
Արաբկիրի ու Արցախի Մարտունի շրջանների ղեկավարները համագործակցության հուշագիր են ստորագրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, համագործակցության հուշագիր է ստորագրվել Արաբկիր ու ԼՂՀ Մարտունի շրջանների ղեկավարների կողմից: Հաստատվել են աշխատանքային բազմաթիվ զարգացման ծրագրեր, որոնց իրականացման մեկնարկն արդեն իսկ տրված է:
Ի նշանավորումն այս իրադարձության, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից Մարտունու շրջանի բնակչության համար պատրաստվել են խորհրդանշական նվերներ «Երևան-Մարտունի» գրառումով գեղեցիկ նստարաններ ու զարդանախշերով աղբամաններ:
Երկկողմ աշխատանքների իրականացումն ընդգրկել է քաղաքային տնտեսության կառավարման տարբերուղղություններ` տեխնիկական օգնության տրամադրում, մասնագիտական փորձի փոխանակում, ինչպես նաև ծրագրեր մշակույթի բնագավառում:
ԼՂՀ ացի ընթացքում Հրայր Անտոնյանը հանդիպում է ունեցել Ստեփանակերտի քաղաքապետի հետ, որի ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցությանը, զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցեր: Պատվիրակության անդամներն այցելելով հուշահամալիր, ծաղկեպսակ են դրել զոհված ազատամարտիկների հիշատակին, ապա եղել են Ստեփանակերտի հ. 3 մանկապարտեզում` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից երեխաներին նվիրել խաղալիքներ ու երաժշտական կենտրոն, մանկական սպասք, սպիտակեղեն և այլն:
Տարոն Մարգարյանի կողմից հրաշալի նվեր է պատրաստվել Ստեփանակետի բնակչության համար նույնպես` 3500 գույնզգույն ծաղիկներ` քաղաքի կանաչ տարածքի ձևավորման նպատակով: Արաբկիր-Մարտունի համագործակցության շրջանակներում հաջորդ հանդիպումը ԼՂՀ-ում տեղի կունենա օգոստոսի 17-ին, երբ նշվում է Մարտունի շրջանի օրը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
Նմանատիպ նյութեր
2943 դիտում
14:11 26-05-2014
Երևանի Արաբկիր և ԼՂՀ Մարտունի շրջանների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
1217 դիտում
13:24 06-10-2022
Հայաստանի և Լեհաստանի մրցակցային մարմինների ղեկավարները համագործակցության հուշագիր են ստորագրել
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
997 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
712 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում