211652_close_icon
views-count1483 դիտում article-date 13:52 24-05-2014

Եմենում «Ալ Քաիդայի» գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է 27 մարդ

Եմենում «Ալ Քաիդա» խմբավորման գրոհայինները հարձակում են գործել պետվարչությունների շենքի և ռազմական անցակետերի վրա, որի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ։ Զոհվածներից ավելի քան 10֊ը զինծառայողներ են։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Մայիսի 24֊ի գիշերը 15 բեռնատարներով 10֊նյակ գրոհայիններ են ժամանել Եմենի հարավարևելքում գտնվող Սեյուն քաղաք։ «Նրանք մտադիր էին գրավել քաղաքը և իրենց ենթակայության տակ վերցնել»,֊ գործակալությանը հայտնել է տեղի անվտանգության ծառայության ներկայացուցիչը։ Ըստ նրա հաղորդած տվյալների՝ ոչնչացվել է 20 գրոհային, զոհվել են 7 ոստիկաններ և զինծառայողներ։

Նմանատիպ նյութեր