1426 դիտում
15:14 24-05-2014
Վերջին 6 օրվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 450 անգամ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 450 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:
Հրադադարի ռեժիմի վերոհիշյալ խախտումներից բացի հակառակորդը մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը, դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել ելման դիրքեր: Նահանջի ճանապարհին հակառակորդը տվել է առնվազն 3 վիրավոր:
Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:
Նմանատիպ նյութեր
2185 դիտում
14:07 13-07-2019
Նախորդ շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ. ՊԲ
Այս բաժնից
1294 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1126 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ
1093 դիտում
21:16 24-12-2024
Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք