211652_close_icon
views-count1485 դիտում article-date 18:19 24-05-2014

Պեպեն բաց կթողնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն ամենայն հավանականությամբ բաց կթողնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը: Պորտուգալացի պաշտպանը չի կարողացել շարունակել թիմի մարզումը: Հիշեցնենք, որ Պեպեն «Վալյդաոլիդ»-ի հետ խաղում ոտնաթաթի վնասվածք էր ստացել, որից հետո մի քանի շաբաթ դուրս էր մնացել շարքից: Բժիշկների կանխատեսումներով, Պեպեն պետք է ապաքինվեր մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն երեկ կայացած մարզման ժամանակ ֆուտբոլիստը ցավեր է զգացել ոտնաթաթի շրջանում և դադարեցրել է մարզումը: Հավելենք, որ «Ատլետիկո» - «Ռեալ» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Նմանատիպ նյութեր