211652_close_icon
views-count14276 դիտում article-date 17:26 25-05-2014

Մոսկվայից Երեւան թռչող օդանավը, որի մեջ եղել է նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, վթարային վայրէջք է կատարել

Մոսկվայից Երեւան թռչող օդանավը, որի մեջ եղել է նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վթարային վայրէջք է կատարել: Մոսկվայի օդանավակայանում վայրէջք կատարող օդանավին ընդառաջ են գնացել հրշեջ մեքենաներն ու անվտանգությունն ապահովող տեխնիկան, այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ինչպես նաեւ փոխանցեց, որ տեխնիկական խնդիր է եղել: Նա նշեց, որ թռիչքը արդեն իրակնցվել է եւ մեկ ժամից օդանավը կլինի Հայաստանում:

Նմանատիպ նյութեր