211652_close_icon
views-count1774 դիտում article-date 12:34 27-05-2014

Սերժ Սարգսյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Ինչպես նաեւ ավելացրեց, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի է ունենալու մայիսի 29-ին: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում 2013թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նա նաեւ տեղեկացրեց, որ 2013թ-ին ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ՀՀ նախագահին է դիմել 21 հազար անձ: Ընտգծելով, որ կատարելագործվել է դիմումատուի կողմից իր դիմումին հետևելու կանոնակարգը եւ կրկնակի կրճատվել է դիմումն ուսումնասիրելու ժամանակահատվածը:

Նմանատիպ նյութեր