211652_close_icon

ԱԳՆ գլխավոր քարտուղարը Խորվաթիայում ներկայացրել է տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

views-count1882 դիտում article-date 19:20 09-04-2025
Ապրիլի 9-ին աշխատանքային այցով Խորվաթիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի Հանրապետության վարչապետի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Դինո Միխանովիչի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-Խորվաթիա երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի:

Դավիթ Կարապետյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և առկա մարտահրավերները:

 

Նմանատիպ նյութեր