3759 դիտում
17:22 27-05-2014
Երևանում ամուսինը կնոջը ստիպել է իր մասնակցությամբ խմբակային սեքսի մասնակցել
34-ամյա Միքայել Եսայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով Ն. Դավթյանի հետ, շահագործելու դիտավորությամբ, չարաշահելով իր հանդեպ կնոջ ունեցած զգացմունքները, իրեն սեռական գերհաճույք պատճառելու արդյունքում փոխադարձ սերն առավել ամրապնդելու հիմնավորումներով, համոզել է նրան իր հետ միասին այլ տղամարդու մասնակցությամբ փորձել ունենալ խմբակային սեռական հարաբերություն՝ միաժամանակ շահագրգռելով, որ վերջինս դրա դիմաց կարող է վճարել: Այս մասին [b]SHAMSHYAN.com-[/b]ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեկան օրենսգրքի 132 հոդվածի 1-ին մասով և 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը քննվելու է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանկվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
4247 դիտում
18:12 10-02-2015
75-ամյա չինացին անհաջող սեքսի պատճառով սպանել է կնոջը
Այս բաժնից
700 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1468 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա