211652_close_icon
views-count1376 դիտում article-date 19:27 27-05-2014

Հայաստանում գրանցվել է օձի խայթոցի 8 դեպք

ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացել է մայիսի 8-ին Արմավիրի բժշկական կենտրոնից: Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հանրապետությունում առ այսօր գրանցվել է օձի խայթոցի 8 դեպք: Երևանի բժշկական կազմակերպություններ են դիմել 2-ը, մարզային` 6-ը (Արարատի մարզ` 4, Արմավիրի մարզ`1, Կոտայքի մարզ` 1): Հակաթույն է ներարկվել 3 հոգու, 5-ի դեպքում հակաթույն ներարկելու անհրաժեշտություն չի եղել: Ըստ հաղորդագրության՝ հանրապետության բոլոր մարզերն ապահովված են հակաթույնով:

Նմանատիպ նյութեր