965 դիտում
22:11 27-05-2014
Արմեն Գևորգյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության Մորավսկի-Սիլեզյան երկրամասի պատվիրակությանը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Չեխիայի Հանրապետության Մորավսկի-Սիլեզյան երկրամասի պատվիրակությանը՝ երկրամասի գործադիր մարմնի ղեկավար, հեթման Միրոսլավ Նովակի գլխավորությամբ: Մորավսկի-Սիլեզյան երկրամասը համագործակցում է Հայաստանի Արմավիրի մարզի հետ, եւ պատվիրակությունը ժամանել է՝ հայ գործընկերների հետ փոխգործակցության ուղղությունները քննարկելու, համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով:
Փոխվարչապետը ողջունելով հյուրերին՝ նշեց, որ Հայաստանը կարեւորում է բարեկամ Չեխիայի հետ միջտարածաշրջանային հարաբերությունների խորացումն ու զարգացումը, եւ նման մակարդակով բազմակողմ համագործակցություն ծավալելու համար առկա են բոլոր նախադրյալները: "Կառավարությունը խրախուսում է բարեկամ երկրների հետ միջտարածաշրջանային մակարդակով համագործակցության զարգացումը, եւ մենք պատրաստ ենք աջակցել համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացմանը",-նշեց փոխվարչապետը: Ա. Գեւորգյանը հեռանկարային համարեց մասնավորապես գյուղատնտեսության, զբոսաշրջության, կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտներում փոխգործակցությունը:
Միրոսլավ Նովակը նշեց, որ պատվիրակության կազմում ընդգրկված են նաեւ գործարարներ, ովքեր այցի ընթացքում կծանոթանան հայկական շուկային, կնախանշեն հետագա գործակցության ուղղությունները: Չեխ գործարարների համար հետաքրքիր կարող են լինել Հայաստանից գյուղմթերքի արտահանման, Չեխիայից գյուղտեխնիկայի ներկրման ուղղությունները, ուսումնասիրվում են նաեւ գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում գործակցության հնարավորությունները:
Կողմերը կարեւոր համարեցին գործարար շփումների ակտիվացումը: Նշվեց, որ երկու երկրների միջեւ ուղիղ օդային կապի առկայությունը եւս բարենպաստ պայմաններ է ստեղծում առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
973 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
955 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
886 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր